Ձկան պոչով նապաստակ, գազազած կուղբ և այլն. ինչու՞ են որոշ քաղաքների դրոշների վրա արտասովոր պատկերներ արված


Ձկան պոչով նապաստակ, գազազած կուղբ և այլն. ինչու՞ են որոշ քաղաքների դրոշների վրա արտասովոր պատկերներ արված
Ապրիլ 10 20:44 2021

Մենք սովոր ենք քաղաքների դրոշներին ու զինանշաններին տեսնել կենդանիների, ամրոցներ: Սակայն որոշ խորհրդանշաններ մի շարք հարցերի տեղիք են տալիս: 

Անդրբայկալի Չերնիշևյան շրջանի խորհրդանշանը յուրօրինակ է. դրա վրա մողեսի տեսակ է պատկերված: Եվ դա ոչ թե վիշապ է, որն ինչ-որ ոառումով հասկանալի կլիներ, այլ դինոզավր: 

Բանն այն է, որ հենց այստեղ են հայտնաբերել Երկրի վրա թաղված հնագույն դինոզավրին: Դրա տեսակը նախկինում անհայտ է եղել գիտությանը: Հենց այդ դինոզավրի պատկերն էլ տեղադրել են խորհրդանշանի կենտրոնում: 

 

 

Դինոզավրերի կարելի է հանդիպել նաև ղրիմյան Սակի քաղաքի և Կեմերովյան շրջանի Չեբուլինյան թաղամասի խորհրդանշանների վրա: Անգլիական Մեյդսթոունը ևս ավանդական բրիտանական զինանշանին ավելացրել է դինոզավրի, քանի որ նախնադարյան կենդանու առաջին ամբողջական կմախքն այստեղ է հայտնաբերվել: Դինոզավրեր են պատկերված նաև գերմանական Բեդհայմ, իսպանական Մուրերո քաղաքների խորհրդանիշների վրա: 

Իսկ ահա լեհական Պրոխովիցե քաղաքի դրոշի վրա կհանդիպեք նապաստակ-ջրահարսի: Բանն այն է, որ վայրը հարուստ է նապաստակներով և ձկներով: 

 

 

Ֆիննական Էնո քաղաքի զինանշանի վրա պատկերված է ուղղաքայլ կուղբ-անտառահատ՝ կացինն ուսին և գազազած դեմքով: Այն խորհրդանշում է տեղի բնակիչների անտառահատությամբ զբաղվելը: