Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքում է այն լուրը, որ ՀՀ երկրորդ նախագահը Արցախից կենսաթոշակ էր ստանում


Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքում է այն լուրը, որ ՀՀ երկրորդ նախագահը Արցախից կենսաթոշակ էր ստանում
Ապրիլ 10 19:12 2021

Տարածված մի կեղծիք կա, իբր Արցախի նախկին նախագահները ԼՂՀ բյուջեից մեծ կենսաթոշակ են ստանում։ Այնքան մեծ, որ ուսուցիչների աշխատավարձը չի բավականացնում։ Այս մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի հաղորդագրության մեջ:

Միկոյանը մասնավորապես նշում է.

«Տարածված մի կեղծիք կա, իբր Արցախի նախկին նախագահները ԼՂՀ բյուջեից մեծ կենսաթոշակ են ստանում։ Այնքան մեծ, որ ուսուցիչների աշխատավարձը չի բավականացնում։ Սա, կրկնեմ, կեղծիք է. Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ Նախագահի պաշտոնը թողնելուց հետո երբևէ ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել։ Այս փաստը ստուգելու համար առանձնապես չարչարվելու կարիք չկա․ ընդամենը մեկ հարցում է պետք անել ԱՀ կառավարություն։ Գիտի՞, արդյոք, հարցում անելու միջոցի մասին «Ազատության» նախկին լրագրող Արմեն Դուլյանը: Վստահաբար՝ այո։ Բայց ինչպե՞ս բաց թողնի երկրորդ Նախագահի հասցեին մի կեղտոտ սուտ ասելու ու մի քիչ էլ վաստակելու հնարավորությունը։ Օգտակարը՝ հաճելիի հետ»։

Աղբյուր` Փաստինֆո