ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին հանձնարարվել է ապրիլի 24-ին ընդառաջ հնարավորինս քիչ մասնակցել Ցեղասպանության ճանաչմանը միտված միջոցառումների. ԱՂԲՅՈւՐ


ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին հանձնարարվել է ապրիլի 24-ին ընդառաջ հնարավորինս քիչ մասնակցել Ցեղասպանության ճանաչմանը միտված միջոցառումների. ԱՂԲՅՈւՐ
Ապրիլ 10 16:56 2021

 

 

Mediaport-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանին ՀՀ կառավարությունից հանձնարարվել է ապրիլի 24-ին ընդառաջ հնարավորինս քիչ կազմակերպել և մասնակցել Ցեղասպանության ճանաչմանը միտված միջոցառումներին: 

 

«Հանձնարարական կա մինիմալիզացնել մասնակցությունը նաև համայնքային, ինչպես նաև օնլայն միջոցառումներին: Այս ամենի նպատակը Թուրքիայի հետ մերձեցման գործընթացն է, որի շուրջ Հայաստանի իշխանությունը սկսել է ակտիվ աշխատել»,-ասաց ԱԳՆ աղբյուրը: