Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով


Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով
Ապրիլ 10 16:16 2021

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ը շրջանների զգալի մասում, 12-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 10-11-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

 «Հայպետհիդրոմետ»-ում հայտնել են, որ Երեւանում ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-14-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 12-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-11-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13 +15, վաղը ցերեկը՝ +17 +19:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +11 +16,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +11 +16,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +16 +18,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +11 +16,

Լոռիում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +15+20,

Տավուշում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +18 +23,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +11 +16,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +18 +20,

Արարատում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +18 +21,

Արմավիրում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +18 +21,

Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +11 +16,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +18 +21,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +20+23,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +11 +15,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +19 +22: