Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկել երեք զինվորականի «հայրենիքի դավաճանության համար»


Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկել երեք զինվորականի «հայրենիքի դավաճանության համար»
Ապրիլ 10 15:45 2021

Սաուդյան Արաբիայի զինվորական դատարանը մահապատժի է դատապարտել երեք զինվորականի: Նրանք մեղադրվում էին հայրենիքի դավաճանության համար: Այս մասին հայտնում է տեղի «SPA» լրատվական գործակալությունը:

«Թշնամու հետ ցանկացած գործակցությունն արգելող օրենքի համաձայն՝ երեք զինվորականները մեղավոր են ճանաչվել թագավորության շահերի դեմ թշնամու հետ համագործակցելու, մեծ դավաճանության համար: Նրանց մեղավորությունը ճանաչելուց հետո դատավճիռ է կայացվել՝ մահապատիժ: Դատավճիռն իրագործվել է»,-հաղորդում է գործակալությունը:



loading...