Միքայել Մինասյանը քաղաքական առաջնորդներից առաջինն էր, որ տվեց իրավիճակի ախտորոշումը․ մենք խայտառակվել ենք, բայց վերածնվելու շանս ունենք


Միքայել Մինասյանը քաղաքական առաջնորդներից առաջինն էր, որ տվեց իրավիճակի ախտորոշումը․ մենք խայտառակվել ենք, բայց վերածնվելու շանս ունենք
Ապրիլ 10 15:16 2021
Միքայել Մինասյանը քաղաքական առաջնորդներից առաջինն էր և թերևս միակը, որ իրերն իրենց անվանումով անվանեց ու ստեղծված իրավիճակի դիագնոզը տվեց՝ մենք խայտառակվել ենք՝ որպես ազգ և պետություն, ու մեռել ենք, մենք գերեզմանափոսում ենք:
Բայց վերածնվելու և ապագա ստեղծելու շանս ունենք՝ խաղաղվելով մեր անցյալի հետ ու հստակ նպատակներ արձանագրելով՝ ապագա կառուցել:
Հիմա արդեն բոլորին է պարզ՝ աղետը վրա հասավ, որովհետև Հայաստանի ներկա իշխանություն կոչված թյուրիմացությունները երկիրը, ժողովուրդը, մարդուն ներքաշեցին անցյալի համար կործանարար կռիվների մեջ:
Քանի՞ կոպեկ արժեր, ի՞նչ իմաստ ուներ ՍԴ շուրջ ստեղծված էպոպեան, ի՞նչ իմաստ ուներ Մարտի 1-ի գործ կոչված ֆարսը: Բացի երկիրը խայտառակելուց և ժամանակն անիմաստ վատնելուց ու՞մ և ի՞նչ տվեց այդ նիկոլական բալագանը: Ոչ մեկի ոչինչ չտվեց, անգամ կապիտուլյանտին ոչինչ չտվեց:
Նախորդ 3 տարիները հայոց պատմության մեջ մնալու են որպես հանուն ոչնչի ներքին կռիվների տարիներ: Կռիվներ, որոնք ազգային ու պետական աղետի հասցրեցին: Հավատացեք՝ սերունդներն ու պատմությունը անիծելու են այդ կռիվները նախաձեռնողին: