Որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում


Որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում
Ապրիլ 10 14:09 2021

Երեկ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Քաշաթաղի շրջանի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:

Արցախի ԱԻՊԾ-ից  հայտնում են, որ փրկարարական մեկ ջոկատով որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում:

 

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: