Թուրքերը Երևանի կենտրոնի շենքերը ներկայացնում են իբր «ադրբեջանական», Հայաստանի իշխանությունը լուռ է


Թուրքերը Երևանի կենտրոնի շենքերը ներկայացնում են իբր «ադրբեջանական», Հայաստանի իշխանությունը լուռ է
Ապրիլ 10 13:37 2021
Թուրքիայի պետական լրատվական կորպորացիան (TRT), որ ներկայացնում է Թուրքիայի կառավարության շահերն ու մոտեցումները, իր ռուսալեզու հարթակում տեսանյութ է հրապարակել, որում Երևանի Հանրապետության փողոցի վրա գտնվող Պարսկաստանի նախկին հյուպատոսության շենքը ներկայացրել է իբրև 17-րդ դարի «ադրբեջանական թագավորական պալատի» մի հատված։
Տեսանյութն արդեն 3 օր է՝ ակտիվ տարածվում է սոցիալական ցանցերում, մինչդեռ Հայաստանի իշխանությունը լուռ է՝ հավանաբար չխախտելու համար թուրքերի հետ բարեկամանության քարոզը:
Իրականում շենքը կառուցել է գերմանացի ճարտարապետ Միխայիլ ֆոն Դեր Նոննեն՝1876թ-ին, այն ծառայել է որպես Պարսկաստանի հյուպատոսություն։ Այս բացահայտ կեղծիքով Թուրքիան հող է նախապատրաստում Երևանի նկատմամբ հավակնություններ ցուցաբերելու համար, և պատահական չէ, որ հրապարակված տեսանյութում Երևանն անվանվում է «Էրիվան»։