Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն


Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Ապրիլ 10 13:26 2021

Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ 380 կգ արդյունքով՝ Արսեն Մարտիրոսյանը: Երրորդը ադրբեջանցի Դադաշբայլին էր:

Սամվելը հրեց 214 կգ, իսկ Արսենը՝ 209 կգ:

 

Հրում վարժությունում Գասպարյանը առաջինն էր, Արսենը՝ երրորդը: