Սրտի նոպա. Ինչպե՞ս այն չշփոթել այլ վիճակների հետ


Սրտի նոպա. Ինչպե՞ս այն չշփոթել այլ վիճակների հետ
Ապրիլ 10 01:49 2021

Սրտի նոպան կյանքին լուրջ վտանգ է սպառնում, եւ այսպիսի խնդրով մարդիկ պետք է անհապաղ բժշկի դիմեն: Սակայն երբեմն սրտի նոպայի ախտանշանները կարելի է շփոթել այլ վիճակների հետ:

Սրտի բրիտանական ֆոնդի (BHF) մասնագետները նշում են, որ մարդիկ միմյանցից տարբերվում են ցավի տարբեր շեմով, ուստի սրտի նոպայի ցավային ախտանշանները շատերը կարող են շփոթել պակաս լուրջ խանգարումների դրսեւորման հետ: Ինչպե՞ս դրանք տարբերակել:

Սրտի կաթվածը եւ մարսողությանխանգարումը

Էպիգաստրալ հատվածում տհաճ զգացողությունների պատճառով սրտի նոպայի կլինիկական պատկերն իսկապես կարող է նմանվել մարսողության խանգարմանը: Սակայն մարսողության խանգարումը սովորաբար հաջորդում է սնունդ ընդունելուն եւ բերանում թթու համ է առաջացնում, որը կարելի է վերացնել այրոցի դեմ միջոցներով, մինչդեռ սրտի նոպան տեղի է ունենում ցանկացած պահի եւ անտացիդներով չի մեղմվում:

Սրտի կաթվածը եւ ստենոկարդիան

Ստենոկարդիայով տառապող մարդիկ նույնպես կարող են կրծքում ցավ զգալ: Հեշտ է այն շփոթել սրտի նոպայի ախտանիշի հետ, որովհետեւ այդպիսի ցավը տարածվում է թեւի, պարանոցի, փորի կամ ծնոտի վրա, նույն բանը տեղի է ունենում նաեւ սրտի կաթվածի դեպքում:

Ստենոկարդիայի դեպքում ցավը սովորաբար առաջանում է որպես պատասխան ռեակցիա ֆիզիկական մարզումներից, էմոցիոնալ խանգարումից, ցրտից, սնունդ ընդունելուց հետո: Ցավը սովորաբար մեղմանում է մի քանի րոպե հետո: Իսկ սրտի նոպայի դեպքում կրծքում անհարմարությունը չի անցնում եւ տարածվում է մարմնի այլ մասերի վրա:

Սրտի նոպայի այլ նշանները ներառում են՝

  • սրտխառնոցի զգացում,
  • գլխապտույտ,
  • հեւոց,
  • տագնապի հանկարծակի ամենակուլ զգացում, որը նման է խուճապային հարձակման,
  • ուժեղ հազ եւ խզզոցներ:

Որոշ դեպքերում սրտի նոպայի ախտանշանները կարող են դրսեւորվել մի քանի օր շարունակ:

Ի՞նչ անել

Եթե կասկածում եք, որ ձեզ մոտ սրտի կաթված է, անհրաժեշտ է շտապօգնություն կանչել, նույնիսկ եթե դրանում համոզված չեք:



loading...