«Բե՛ր էդ բենզինը». անհետ կորածների հարազատները փորձում են կոտրել դարպասները (տեսանյութ)


«Բե՛ր էդ բենզինը». անհետ կորածների հարազատները փորձում են կոտրել դարպասները (տեսանյութ)
Ապրիլ 9 14:17 2021

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ՊՆ շենքի մոտ իրավիճակը լարված է: Անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում նախարարի և ԳՇ պետի հետ:

Նշենք, որ կեսգիշերին նրանց էին միացել նաև այն գերիների ծնողները, որոնք երեկ Էրեբունի օդանավակայանում սպասում էին իրենց որդիների վերադարձին:

 

Ծնողները շշերով բենզին են բերել և սպառնում են այրել ՊՆ-ի մոտակայքում կայանված մեքենաները:Զինվորներից մեկի հարազատը բենզինը լցրել է իր վրա և սպառնում է,որ կինքնահրկիզվի,եթե շարունակեն ՊՆ ղեկավար կազմի էվակուացիան:

 

Նրանք մասամբ կոտրեցին գլխավոր մուտքը փակող դարպասները:

Րոպեներ առաջ իրավիճակը հանդարտվեց: