Տեղեկատվությունը, թե Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում. ՊՆ


Տեղեկատվությունը, թե Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում. ՊՆ
Ապրիլ 9 13:02 2021

Մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՊՆ-ն:

«ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ևս մեկ անգած հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, առավել ևս` հանրության համար զգայուն խնդիրների վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին Hraparak.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանից վերադարձած ինքնաթիռը դատարկ չի եկել, Մուրադովի հետ Հայաստան է եկել Թուրք-Ադրբեջանական մի պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է, այսպես ասած տեղանքի ուսումնասիրությունը:



loading...