Կորոնավիրուսով վարակման 1029 և մահվան 22 նոր դեպք


Կորոնավիրուսով վարակման 1029 և մահվան 22 նոր դեպք
Ապրիլ 9 11:08 2021

 

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Ապրիլի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 201158 դեպք, որոնցից 180160-ը՝ առողջացած, 3697-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16357 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 894461 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 4589 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1029 նոր դեպք: Ունենք 1117 առողջացած և 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 944 է»: