«Ռազմագերիների փոխանցման հարցը փակված է». Ադրբեջանի ԱԳ նախարար


«Ռազմագերիների փոխանցման հարցը  փակված է». Ադրբեջանի ԱԳ նախարար
Ապրիլ 8 23:50 2021

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն քիչ առաջ հայտարարել  է, թե  ռազմագերիների վերադարձի հարցը լուծված է՝ հավելելով, որ Ադրբեջանն իր պարտավորությունների շրջանակում հայկական կողմին իբր արդեն վերադարձրել է բոլոր ռազմագերիներին։

«Մենք հայկական կողմին ենք վերադարձրել 70-ից ավել ռազմագերիների։ Որպեսզի զինվորականը համարվի ռազմագերի,  նրան պետք է գերեվարել ռազմական օպերացիայի ընթացքում։ Նրանց, ովքեր բռնվել են հակաահաբեկչական գործողության ժամանակ նոյեմբերի 9֊ից հետո, պետք է անվանել ահաբեկիչներ, բայց ոչ երբեք ռազմագերիներ»,- հայտարարել է Բայրամովը։

Նշենք, որ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն պայմանագրում նշված էր գերիների վերադարձ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով: Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանը հենց առաջին իսկ շաբաթվա ընթացքում վերադարձրեց Հայասանում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ մարդասպաններին, իսկ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձել ռազմագերիներին՝ անընդհատ նոր զիջումներ պարտադրելով Հայաստանի իշխանություններին:



loading...