Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ կանգնեցվել է «Անվախ աղջկա» արձանը


Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ կանգնեցվել է «Անվախ աղջկա» արձանը
Ապրիլ 7 18:21 2021

Փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել` կից հետևյալ գրառումն անելով.

«Այսօր մի իրադարձություն է տեղի ունեցել, որն իր կատարյալ պոստմոդերնիստական ցինիզմով չէր կարող ծնվել նույնիսկ Կուստուրիցայի հանճարեղ ուղեղում...

Մինչ հարյուրավոր ոստիկաններ Հրապարակում կանանց և աղջիկների թևերն էին ոլորում ու քաշքշելով տանում քաղմասեր, նույն այդ ժամանակ, այդտեղից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ կառավարության 3րդ մասնաշենքի մուտքի մոտ, արձան է կանգնեցվել։

Արձանի բացումն արվել է գաղտագողի, առանց մամուլին և հանրությանը տեղեկացնելու։

Արձանի անունն է... [բռնվե՛ք]... «Անվախ աղջիկը» »:

 



loading...