Կառավարության բակից բերման է ենթարկվել 15 քաղաքացի. Ոստիկանություն


Կառավարության բակից բերման է ենթարկվել 15 քաղաքացի. Ոստիկանություն
Ապրիլ 7 14:50 2021

Կառավարության բակից, որտեղ «ՎԵՏՕ» շարժման կանայք բողոքի ակցիա էին իրականացնում, բերման է ենթարկվել 15 քաղաքացի։ Այս մասին հայտնել է Ոստիկանության լրատվության ծառայությունը։

 

Հիշեցնենք, որ նրանք Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան Կառավարության շենքի մոտ, փորձեցին մուտք գործել շենք, սակայն հանդիպեցին ոստիկանների դիմադրությանը: Բախումների արդյունքում՝ շարժման մասնակիցները բերման ենթարկվեցին: