Թեհրանը հաստատել է իրանական նավում պայթյունի մասին տեղեկատվությունը


Թեհրանը հաստատել է իրանական նավում պայթյունի մասին տեղեկատվությունը
Ապրիլ 7 10:15 2021

Թեհրանը հաստատում է Կարմիր ծովում իրանական նավի վրա տեղի ունեցած պայթյունը. այն աննշան վնասվածքներ է կրել, հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Իրանական առևտրային նավը երեքշաբթի տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ի սահմաններում Ջիբութիի ափից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունի հետևանքով աննշան վնասվել է։ Պայթյունի պատճառը պարզվում է»,-РИА Новости-ն մեջբերել է դիվանագետի հայտարարությունը:
Նրա խոսքով՝ նավը ռազմական չէ, պայթյունի հետևանքով զոհեր չկան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական նավը հարձակման է ենթարկվել։ The New York Times-ի հաղորդմամբ՝ իրանական Saviz նավի վրա հարձակման հետևում կանգնած է Իսրայելը։