Երեւանում Toyota-ն վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, կոտրել լուսաֆորը, ծաղկի սրահն ու բախվել սյանը. կա 4 վիրավոր


Երեւանում Toyota-ն վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, կոտրել լուսաֆորը, ծաղկի սրահն ու բախվել սյանը. կա 4 վիրավոր
Ապրիլ 5 11:21 2021

Երեւանում, ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 36-ամյա Գեւորգ Խնկոյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ թիվ 5/3 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երեւանի բնակիչներ, 23-ամյա Ռոզա Պետրոսյանին եւ 20-ամյա Մարիամ Հակոբյանին, այնուհետեւ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, ապա խաչմերուկը կարգավորող լուսակիրին, տապալել այն եւ բախվել ծաղկի սրահին պատկանող ծաղկի տաղավարներին, կոտրել մի քանիսն ու վնասել ծաղկի սրահի որոշ հատված։

Shanshyan.com-ի  հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածներ Ռ. Պետրոսյանն ու Մ. Հակոբյանը տեղափոխվել են «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ, իսկ Գ. Խնկոյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, նրա ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 23-ամյա Էդգար Ամիրխանյանը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են նաեւ «Լոկատոր» ՓԲԸ - ի Երեւանի լուսացույցերի սպասարկման բաժնի աշխատակիցները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։