Մահվան ելքով վրաերթ Երևանի «Ռենեսանս» ռեստորանի հարևանությամբ. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի


Մահվան ելքով վրաերթ Երևանի «Ռենեսանս» ռեստորանի հարևանությամբ. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի
Մարտ 31 22:58 2021

Այսօր՝ մարտի 31-ին,  մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի  է ենթարկել 60-65 տարեկան կին հետիոտնի:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է  փախուստի: 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար  Արշակ Սաիյանի գլխավորությամբ: 

Դեպքի  մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սավելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: 

Տեղում քննչական  աշխատանքները ղեկավարող Դ. Մարտիրոսյանի որոշմամբ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի  և  244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի, վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու, վերջինիս և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:



loading...