Բացասական զարգացումների ֆոնին #AstraZeneca-ի անվանումը փոխվել է


Բացասական զարգացումների ֆոնին #AstraZeneca-ի անվանումը փոխվել է
Մարտ 30 12:19 2021

COVID-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործման վերաբերյալ աճող անորոշություն կա:

Երկուշաբթի Կանադայի իմունիզացիայի ազգային խորհրդատվական կոմիտեն (NACI) հրապարակել է նոր ուղեցույցներ, որոնք խորհուրդ են տալիս մինչև 55 տարեկան մարդկանց ներարկումներ չանել՝ թրոմբների առաջացման մասին հաղորդագրությունների հետ կապված մտավախությունների պատճառով:

Նոր ուղեցույցը հայտնվել է մի քանի շաբաթ անց, երբ NACI-ն հայտարարել է, որ AstraZeneca-ն չպետք է կիրառվի 65 և ավելի բարձր տարիքի մարդկանց համար՝ այս տարիքային խմբի համար դրա արդյունավետության վերաբերյալ սահմանափակ տեղեկատվության պատճառով:

Մեկ ամսվա ընթացքում ուղեցույցների փոփոխությունը մտահոգություն է առաջացնում պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ, կարծում են փորձագետները:
«Դա շփոթեցնում է հասարակությանը, և ես վախենում եմ, որ դա մեծապես կխաթարի վստահությունը»,- ասել է Տորոնտոյի համալսարանի բիոէթիկայի ոլորտի մասնագետ Քերրի Բոումանը:

Քինգսթոն քաղաքի (Օնտարիո) Քուինս համալսարանից վարակիչ հիվանդությունների մասնագետ Ջերալդ Էվանսն էլ նշել է. «Դա մեծ խնդիր է, քանի որ այն հիմնականում խաղում է մարդկանց այն վախերի վրա, ըստ որոնց, հնարավոր է, որ պատվաստանյութն անվտանգ չէ»։

Այդ մտավախությունները կարող են արագ տարածվել այլ պատվաստանյութերի վրա, հավելել է նա։

AstraZeneca ընկերության պատվաստանյութ ստացած մարդկանց մոտ վտանգավոր բարդությունների մասին հաղորդագրությունների ֆոնին պատվաստանյութը վերանվանվել է Vaxzevria-ի, հաղորդվում է եվրոպական EMA բժշկական գործակալության կայքում: Դա տեղի է ունեցել նաև պատվաստումից հետո մահացության մի շարք դեպքերից հետո։ Որոշ երկրներ դադարեցրել են տվյալ դեղամիջոցի օգտագործումը։



loading...