38-ամյա երիտասարդը Հրազդանի կիրճում սպանության ականատես էր եղել, օրեր անց նա ևս սպանվել է


38-ամյա երիտասարդը Հրազդանի կիրճում սպանության ականատես էր եղել, օրեր անց նա ևս սպանվել է
Մարտ 26 02:03 2021

5 ժամից ավելի է՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարներն ու ոստիկանները Հրազդանի կիրճում՝ Հրազդան գետի մոտ՝ 1.5 կմ-անոց հատվածում, որոնում են այս տարվա մարտի 7-ին անհայտ կորած 38-ամյա Էդգար Ա․-ի դին։ Նրա սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում մարտի 22-ին Երևանյան լճում ոստիկանները, փրկարարներն ու քննիչները հայտնաբերել էին տղամարդու դի, որը, ըստ աղբյուրի հավաստի տեղեկությունների, ականատես է եղել, թե ինչպես են Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ կապանցուն սպանել և գցել գետը, ինչից հետո նրան սպանողները տվյալ ականատեսին նույնպես սպանել են, գրում է shamshyan.com-ը։

 

Այս պահին ոսստիկաններն ու փրկարարները Հրազդանի կիրճում շարունակում են սպանված կապանցու դիակի որոնողական աշխատանքները և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությանն ականատես, սպանված վկայի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 22-ին ձերբակալվել էին Երևանի բնակիչ, 54-ամյա Ջանիկ Վ.-ն, Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արմեն Ու.-ն, առանց բնակության վայրի 35-ամյա Սամվել Պ.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ, 28 ամյա Թաթուլ Մ.-ն:

Վերջիններս կասկածվում էին Կապան քաղաքի բնակիչ, 2020-ի մարտի 7-ից որպես անհայտ կորած, 38-ամյա Էդգար Ա.-ին սպանելու համար։

Մարտի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել Սաթինե Բ.-ն և հայտնել, որ մարտի 7-ին՝ երեկոյան, եղբայրը՝ Էդգար Ա.-ն, Երևան քաղաքի Գործարանային մետրոյի մոտակայքից անհայտ կորել էր: Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավթի, Մալաթիայի և կենտրոնական բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները սկսել էին որոնողական աշխատանքներ և մարտի 19-ին Էդգար Ա.-ին սպանելու կասկածանքով նշված անձինք բերման էին ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ նրանցից մեկը խոստովանել էր, թե ինչպես էր տեղի ունեցել դեպքը:

Ըստ աղբյուրի՝ վիճաբանությունը տեղի էր ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող Հրազդանի կիրճում, որից հետո Էդգար Ա.-ի դին նետել էին գետը, իսկ հետո Երևանյան լճում հայտնաբերվել էր դին:



loading...