Գեղարքունիքի մարզում ВАЗ 21012-ը, մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. կա զոհ


Գեղարքունիքի մարզում ВАЗ 21012-ը, մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. կա զոհ
Մարտ 20 00:53 2021

Մարտի 19-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում ВАЗ 21012  մակնիշի ավտոմեքենան Շորժա–Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Դրախտիկ գյուղի վարչական տարածքում,  դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով  1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Ճամբարակ» բժշկական կենտրոնի  բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Ճամբարակ» ԲԿ: 

Կայքը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Տեղի ճանշինը կատարել է ճանապարհի մաքրման աշխատանքներ: