Հանկարծ չտրվեք Նիկոլի տականք հրահանգին. զոհված զինվորի հայրը դիմեց կարմիրբերետավորներին


Հանկարծ չտրվեք Նիկոլի տականք հրահանգին. զոհված զինվորի հայրը դիմեց կարմիրբերետավորներին
Մարտ 9 20:10 2021

Կանգնեք, բարձրից նայեք՝ ինչքան ժողովուրդը կա, ինչքան ժողովուրդ կա տանը նստած, որ սպասում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, Դեմիրճյան փողոցում, որը ցուցարարները փակել են, հայտարարեց Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյանը։

Նա կոչ արեց կարմիրբերետավորներին՝ չկատարել անօրինական հրամաններ. «Կարմիրբերետավորներ ձեզ եմ դիմում, դուք այսօր ո՞ւմ հրամանն եք կատարում, նրան, ով ձեր ընկերներին տարավ ու սպանե՞ց, ով մեր որդիներին սպանե՞ց։ Հիմա ուզում է տեսնի, թե մենք իրար ոնց ենք խփելու։ Կանգնեք, բարձրից նայեք՝ ինչքան ժողովուրդը կա, ինչքան ժողովուրդ կա տանը նստած, որ սպասում է Նիկոլի հրաժարականին։ Հանկարծ չտրվեք Նիկոլի հերթական տականք հրամանին։ Կանգնեք ժողովրդի կողքին»։

Նշենք, որ այս պահին Դեմիրճյան փողոցում լարված իրավիճակ է։ Ցուցարարներն այս պահին փակել են այդ փողոցը՝ թույլ չտալով պատգամավորներին՝ ելումուտ անել Ազգային ժողով։



loading...