Դուք հավատում եք, որ այդ դավադիրը, դավաճանը կկարողանա ընտրություններ կազմակերպե՞լ. դա բացառվում է. Լիլիթ Գալստյան


Դուք հավատում եք, որ այդ դավադիրը, դավաճանը կկարողանա ընտրություններ կազմակերպե՞լ. դա բացառվում է. Լիլիթ Գալստյան
Մարտ 8 17:17 2021

Մարտի 8-ը պետք է տոն լիներ, բայց այս կոտրված մեջքով, պարտված երկրում քաոսի մեջ անհայտ հեռանկարով բացարձակապես տոնի մասին խոսելու ոչ բարոյական, ոչ հոգեկան մթնոլորտ կա: Այս մասին, այսօր՝ մարտի 8-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը:

«Այսօր մեր թե պարտության, թե հպարտության, թե արժանապատվությունը  գտնելու սահմանն նցնում է Եռաբլուրով: Մեր շարժումը համոզված է, որ մենք մեր կոտրված արժանապատվությունը, կորսվող հայրենիքի գահավիժումը անցնում է Եռաբլուրով: Նախ, մենք պարտք ենք մեր 5 հազար զոհերին: Մենք ուխտի պես ենք գնում նրանց մոտ՝ խոստանալու, որ նրանց արյունը զուր չի թափվել: Մենք պետք է վերագտնենք մեր հայրենիքը, հետ բերենք Շուշին էլ, Հադրութն էլ: Մենք պետք է մեր հողից հեռացնենք բոլոր դավաճաններին, եւ մեր հայրենիքը կոտրված մեջքով չի շրունակելու լինել»,-ասաց նա:

«Հայաստանում չկա իշխանություն, թուրքի շնչառությունը Տավուշում է: Երկրում քաոս ու անտերություն է եւ ոչ ոք բացատրություն չի տալիս: Ոչ այս շենքը զբաղեցրած ուսապարկերը,  ոչ էլ երկրի քաղաքական իշխանությունը: Մինչ իրենք ֆեյքեր են որսում, թուրքերը Կապնում շրջապտույտի են դուրս եկել: Ես կոչ եմ անում մարդկանց, որոնք չեն կորցրել բանկանության զգացողությունը, չեն մերժում պետություն ունենալը, որովհետեւ դուք, որ նստել եք տանը, ովքեր շարունակում եք լինել Նիկոլի հետեւորդը, նշանակում է դուք մերժում եք ունենալ պետականություն»,-ասաց Լիլիթ Գալստյանը:

 

Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու իշխանության առաջարկին, նա ասաց. «Ցույց տվեք երկրում որեւէ ոլորտում կատարած մի հաջող գործ, որի հեղինակը այս տխրչահռչակն է եւ իր թիմը, ես ասեմ, որ նա ընդունակ կլինի ընտրություններ կազմակերպել: Նրանք պարտվեցին պատերազմում, կործանեցին երկիրը: Մենք հիմա չհայտարարված անարյուն քաղաքացիական պտերազմի մեջ ենք: Դուք հավատում եք, որ այդ դավադիրը, դավաճանը կկարողանա ընտրություններ կազմակերպե՞լ: Դա բացառվում է»:



loading...