Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրոտեսիլ»-ին


Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրոտեսիլ»-ին
Մարտ 5 14:45 2021

«Առաջին ալիք»-ի ֆեյսբուքյան էջում գրված է. «Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթին:

Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»: