Մաշկի խնամք 30, 40, 50 տարեկանում


Մաշկի խնամք 30, 40, 50 տարեկանում
Մարտ 5 10:15 2021

Խնամք 30 տարեկանում

Այս տարիքում հայտնվում են դիմային կնճիռները, մաշկը կորցնում է կենսունակությունը, առաձգականությունը: Կարևոր է արդեն օգտագործել հակակնճիռային միջոցներ: Նախապատվությունը պետք է տալ կրեմներին, որոնք պարունակում են հակաօքսիդանտներ, ինչպես նաև ավոկադոյի կամ խաղողի կորիզների յուղ: Օգտագործեք նաև լոսյոններ և տոնիկներ, որոնք չեն պարունակում սպիրտ:
Դիմահարդարումը պետք է լինի ըստ իրավիճակի:

 

 
ԳՈՎԱԶԴ
00:14
Իմանալ ավելին
 
 

Խնամք 40 տարեկանում

40 տարեկանից հետո մաշկն ակտիվորեն կորցնում է խոնավությունը՝ ճարպագեղձերի աշխատանքի ակտիվության նվազման պատճառով: Մաշկը դառնում է ավելի անպաշտպան եղանակային տատանումներից: Կնճիռները դառնում են ավելի արտահայտիչ: Ընտրեք միջոցներ, որոնք պարունակում են A, C, E, K վիտամիններ: Բոլոր միջոցները պետք է լինեն spf-պաշտպանությամբ: Այս տարիքում մաշկը լավ է ընդունում մերսումներ, դիմակներ, պիլինգներ:

Դիմահարդարման ժամանակ պետք է շեշտը դնել աչքերի վրա, դարձնելով հայացքն ավելի բաց և արտահայտիչ: Տոնային կրեմը պետք է քսել ավելի բարակ, որպեսզի դիմակի տեսք չստանա: Գույները պետք է լինեն ավելի հանգիստ:

 

 

Խնամք 50 տարեկանում

Հորմոնալ ֆոնի փոփոխությունների պատճառով մաշկի գույնը վատանում է, դառնում ավելի գունատ, կարող է թեփոտել: Կնճիռներն այնքան արտահայտիչ են, որ դժվար է թաքցնել դիմահարդարման տակ: Արդյունավետ են շիճուկները և սրվակներով կոսմետիկան: Այս միջոցները պարունակում են ակտիվ բաղադրիչների բարձր կուտակում: Արդյունքն արագ տեսանելի է, սակայն չարժե անընդհատ օգտագործել դրանք: Ավելի լավ է օգտագործել երկու շաբաթ՝ տարին երկու անգամ:

Դիմահարդարումը պետք է լինի հստակ, քանի որ դիմագծերն արդեն մի քիչ լղոզված են: Դասական սև տուշ, մի քիչ մուգ աչքեր, թեթև երևացող կարմրափոշի, ոչ վառ շրթներկ: Այս տարիքում դիմահարդարումը չի կարելի չարաշահել: