ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինն այսօր չի հարցաքննվել։ Այս մասին ասել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ նշելով, որ սպասում են ծանուցագրին։ Խնդիրն այն է, որ ԲԴԽ նախագահի կինը հեռախոսով էր հրավիրվել, ինչին ի պատասխան ասել են, որ ծանուցագրի պայմաններում միայն կգնան հարցաքննության։ Գրում է «Փաստինֆո»-ն։ Հիշեցնենք, որ երկու օր շարունակ ԱԺ-ում քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, որի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրենց հարցերը պետք է ուղղեին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ կապված Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հետ, սակայն հարցերը հիմնականում քաղաքական բնույթի էին և վերաբերում էին ԲԴԽ նախագահի ավելի վաղ արված հայտարարությանը։ ԱԺ պատգամավորների նման վարքագիծը մասնագիտական հանրության շրջանում դիտարկվեց որպես ուղիղ ճնշման փորձ՝ Վարդազարյանի նկատմամբ, իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ նրա կինը հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության։ Վարդազարյանը տեղեկացրեց, որ հարցաքննության կգնան ծանուցագրի պայմաններում։ Հարցին՝ արդյո՞ք բանավոր կարգով տեղեկացրել են, թե ինչ գործի շրջանակներում և ինչ կարգավիճակով են հրավիրել հարցաքննության, Վարդազարյանը պատասխանեց. «Ոչ, նույնիսկ ինձ թույլ չեմ տվել հարցնել բանավոր կարգով, որովհետև օրենքը նման ընթացակարգ չի նախատեսում։ Ամենը լինելու է գրավոր և թափանցիկ, իհարկե այն մասով, որը նախաքննության գաղտնիք չի հանդիսանում։ Եթե ասում են հարցաքննության, ենթադրում եմ՝ վկա»։ Ինչ վերաբերում է իր նկատմամբ ճնշումներին և շրջանառվող լուրերին առ այն, որ ԲԴԽ նախագահի դեմ արշավը կազմակերպվել է Գագիկ Ջհանգիրյանի կողմից, Վարդազարյանը նշեց, որ չի կարծում, որ այդ արշավը կազմակերպված լիներ Գագիկ Ջհանգիրյանի կողմից։ «Սա նրա կալիբրը չէր, իսկ որ սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ»,- նշեց Վարդազարյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

Լրահոս
Կենդանակերպի ամենասարսափելի բնավորություն ունեցող 5 նշանները
20
Ապրիլ,
2021 01:01
Երկվորյակներ։ Երկվորյակները փոխվում են ամեն օր։ Յուրաքանչյուր օր ձեր առաջ նոր մարդ կհայտնվի։ Պետք չէ ...
10 նշաններ, որ Ձեր օրգանիզմում վնասատուներ են ապրում
20
Ապրիլ,
2021 00:50
Օրգանիզմում վնասատուների (պարազիտներ) գոյության ախտանիշները ոչ միշտ է հնարավոր հստակ սահմանել: Հավան ...
Մարսի վրա առաջին անգամ ուղղաթիռ է վեր բարձրացել (տեսանյութ)
20
Ապրիլ,
2021 00:40
Ուղիղ աղու քաղցկեղ. անհանգստացնող նախանշաններ
20
Ապրիլ,
2021 00:31
Ուղիղ աղին աղեստամոքսային համակարգի մաս է կազմում: Հաստ և ուղիղ աղիներում ավարտվում է մշակված սննդան ...
Ահա, թե ինչ է նշանակում, երբ ձեր աչքերը սկսում են «թրթռալ»
20
Ապրիլ,
2021 00:24
Մեզանից շատերը գիտեն, թե ինչ է աչքի թրթռոցը, քանի որ իրականում բոլորս մեր կյանքում գոնե մեկ անգամ բա ...
Ի՞նչ կլինի, եթե փորձեն գողանալ Rolls Royce ավտոմեքենայի վրայից արձանիկը (տեսանյութ)
20
Ապրիլ,
2021 00:14
Էս ողորմելին հիմա էլ տարբեր համայնքներում «քրեական ենթամշակույթի» անվան տակ մարդկանց ապօրինի ձևով բերման ա ենթարկում ու բոլորին պարտադիր հարցնում՝ ընտրություններին խառնվելու ե՞ք..
20
Ապրիլ,
2021 00:04
Հիմա էլ կապիկությունը հասավ «քրեական հեղինակություններին» ու «օրենքով գողերին»: Էս ողորմելին հիմա էլ ...
Այս աղջիկը մոր արգանդում կուլ է տվել երկվորյակ քրոջը․ կապշեք, երբ տեսնեք, թե ինչպես է դա անդրադարձել նրա վրա (լուսանկարներ)
19
Ապրիլ,
2021 23:53
Թեյլոր Մյուլը մոդել է Կալիֆոռնիայից: Նա հաճախ է կրկնում, որ համարվում է իր սեփական երկվորյակը և որքա ...
Եթե այս սառնասիրտ լկտիությունը հանրային աջակցություն է վայելում, ուրեմն` գնաս բարով, հայ ժողովուրդ, դու թերթում ես քո պատմության վերջին էջը
19
Ապրիլ,
2021 23:43
Հասկանալի ա չէ, թե պատերազմից ջլատված ու մի բուռ դառած, իր երեխեքի սպանդը տեսած ժողովրդի մոտ ինչ աժի ...
Նիկոլ Փաշինյանը Իջեւանում շքեղ նշել է խորթ մոր ծննդյան տարեդարձը. Ոսկան Սարգսյան
19
Ապրիլ,
2021 23:32
Նիկոլ Փաշինյանը Իջեւանում շքեղ նշել է խորթ մոր ծննդյան տարեդարձը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրե ...