Արցախում պատերազմի ժամանակ Ուկրաինայի հայերի միության կողմից օգնության չափը գերազանցել է 2 միլիոն դոլարը


Արցախում պատերազմի ժամանակ Ուկրաինայի հայերի միության կողմից օգնության չափը գերազանցել է 2 միլիոն դոլարը
Մարտ 4 22:05 2021

Արցախում պատերազմի ժամանակ Ուկրաինայի հայերի միության կողմից օգնության չափը կազմել է ավելի քան 2 միլիոն դոլար: Այս մասին մարտի 4-ին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Դոնեցկի մարզում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ, ՈւՀՄ-ի երեւանյան շտաբի ղեկավար Ռուբեն Մակարյանը:

Հայաստան են ուղարկվել՝

36 շտապօգնության մեքենա,

5 ռեանիմոբիլ,

5 ամենագնաց,

հաշմանդամների սայլակներ, հենակներ եւ ձեռնափայտեր (400 հատ),

զինվորական առաջին բուժօգնության պարագաներ (200 հատ),

անձրեւանոցներ (3552 հատ),

թերմոկոստյումներ (5400 հատ),

տաք գուլպաներ (20 000 հատ),

ձմեռային համազգեստ, գլխարկներ, կոշիկներ եւ թերմոներքնազգեստ (430 հատ),

քնապարկեր (531 հատ),

անձրեւանոց-վրաններ (450 հատ),

տեղահանվածների համար սննդի փաթեթներ (11 100 հատ),

շշալցված ջուր (12 000 հատ),

շաքար, կարագ, ձավարեղեն, տավարի շոգեխաշած մսի պահածո (ավելի քան 200 տոննա),

75 կՎտ եւ 144 կՎտ հզորությամբ գեներատորներ, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարել Ստեփանակերտի հացի գործարանին եւ Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Բացի այդ, Խոջալուի (Իվանյան) հիվանդանոցի համար Գերմանիայից ձեռք է բերվել թանկարժեք լաբորատոր սարքավորում` արյան գազերի ԹՀՎ (թթվահիմնային վիճակ) ավտոմատ վերլուծիչ:

Ռազմական դիրքերն ամրապնդելու համար փոխանցվել են շինանյութեր, իսկ Ռազմական պատրաստության դպրոցի համար՝ անհրաժեշտ պարագաներ:

Կամավորական ջոկատներին մատակարարվել են մթերք, վառելիք, հիգիենայի պարագաներ, դեղամիջոցներ, հեռադիտակներ, ռադիոկապի սարքեր, գիշերային տեսողության սարքավորումներ եւ շատ այլ բաներ:

ՈւՀՄ Երեւանի շտաբի անդամները պարբերաբար այցելել են ներքին տեղահանված անձանց կենտրոններ, որտեղ նրանց սնունդ, հագուստ եւ շատ այլ բաներ են փոխանցել:

Երեւանի ՈւՀՄ շտաբի գործունեության ամբողջ ընթացքում ավելի քան 500 փախստական ընտանիքներ ապահովվել են կացարանով, իսկ ռազմական գործողությունների ընթացքում նրանց տրամադրվել են սննդի փաթեթներ:

Բացի այդ, 742 000 դոլարի հատուկ միջոցներ են ուղարկվել Հայաստան:

Հայ Առաքելական եկեղեցին նույնպես կազմակերպել է հանգանակություն եւ այն հանձնել ՈՒՀՄ-ին՝ Հայաստան ուղարկելու համար:



loading...