«Կամ Արամ Սարգսյանին բաց թողեք, կամ ինձ էլ կալանավորեք». պաշտպան


«Կամ Արամ Սարգսյանին բաց թողեք, կամ ինձ էլ կալանավորեք». պաշտպան
Մարտ 4 20:33 2021

Փաստաբան Բենիկ Գալստյանը գրել է․ «Նկարում իմ համակարգիչն է։
Ինչպես տեսնում եք՝ այն միացած է Մոլդովայում գտնվող «Moldova MD#8 Chisinau» սերվերին, որի արդյունքում իմ «IP» հասցեն հանդիսանում է 178.17.168.170։
Այս Նույն «IP» հասցեով ինչ-որ մեկը 2020թ. հոկտեմբերի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել «Gagik Soghomonyan» ֆեյսբուքյան օգտատիրոջ օգտահաշիվ։
Այս նույն «IP» հասցեով պաշտպանյալս՝ Արամ Սարգսյանը 2021թ. փետրվարի 18-ին և 19-ին մուտք է գործել «Յություբ»։
Որևէ այլ կապ պաշտպանյալս Գագիկ Սողոմոնյանի հետ ՉՈՒՆԻ։
Ասածս ինչ է՝ կամ Արամին թողեք կամ ինձ էլ(ինչպես նաև այս «IP» հասցեն օգտագործող ևս մի 4-5 միլիոն մարդու) կալանավորեք»։