Ադրբեջանը դիմել է ՄԱԿ և Հայաստանից պահանջել է ականապատված տարածքների քարտեզները


Ադրբեջանը դիմել է ՄԱԿ և Հայաստանից պահանջել է ականապատված տարածքների քարտեզները
Մարտ 4 17:55 2021

Պաշտոնական Բաքուն այսօր հրապարակել է հաղորդագրություն, որի համաձայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 22-ին նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և բողոք է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանը պատերազմի ավարտից հետո Ադրբեջանին չի փոխանցել ականապատված տարածքների քարտեզները

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտնում է, որ պատերազմի ավարտից հետո Բաքվի հսկողության ներքո հայտնված տարածքներում ականների պայթյուններից զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 9 խաղաղ բնակիչ, վնասվածք է ստացել 65 մարդ, այդ թվում՝ 8 խաղաղ բնակիչ: