Ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովման աշխատանքներ. ՀՀ ԱԱԾ


Ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովման աշխատանքներ. ՀՀ ԱԱԾ
Մարտ 4 17:33 2021

Ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ:  ԱԱԾ-ից հայտնել են 168.am-ին` ի պատասխան Որոտանում թշնամու կողմից խրամատներ փորելու հարցին։

Թերթը գրում է, որ չնայած այն պայմանավորվածությանը, որով Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը հսկվելու է սահմանապահների կողմից, Ադրբեջանը սկսել է դիրքերի ամրապնդում, խրամատավորում: Այդ աշխատանքներն այս պահին իրականացվում են Որոտան համայնքին մերձ հատվածում:

«Հավելենք, որ նշված ուղղություններում ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի կողմից իրավիճակը վերահսկվում է, և անհանգստանալու առիթներ չկան»,-ասել են ԱԱԾ-ից։

Հիշեցնենք, որ երեկ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ու հայտնել` թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։ Նա ահազանգել էր, որ խաթարված ու վտանգված է գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը։



loading...