ԱԺ-ն չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր


ԱԺ-ն չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր
Մարտ 4 16:35 2021

Այսօր ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 36 պատգամավոր, իսկ քվեաթերթիկներից 8-ը ճանաչվել է անվավեր:

Այսպիսով` թեկնածու Արմեն Հայկյանցը ստացել է 13 ձայն, Արսեն Մկրտչյանը՝ 15 ձայն, Սամվել Գրիգորյանը՝ 0 ձայն:

Հիշեցնենք, որ ԱԺ–ում հարցի քննարկման օրը Սամվել Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտնել: ԱԺ

նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով, հետևաբար որոշումը չի ընդունվել: