«Սորոսի արժեքները Հայաստանին տանում են ինքնաոչնչացման». ՀՀ երկրորդ նախագահ


«Սորոսի արժեքները Հայաստանին տանում են ինքնաոչնչացման». ՀՀ երկրորդ նախագահ
Մարտ 4 13:13 2021

 

«Հայաստանում Սորոսի գրասենյակը նախկինում ուղղակի ոչ կառավարական կազմակերպություն էր, որը որևէ լուրջ ազդեցություն չի ունեցել երկրի ներքին գործընթացների վրա։ Սորոսի գլխավորած կազմակերպության և նմանատիպ այլ կառույցների գաղափարներն ու արժեքները Հայաստանին տանում են դեպի ինքնաոչնչացում»,- ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` մեկնաբանելով «սորոսականների» ակտիվ մասնակցության հարցը Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում. հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

Հայաստանի նման երկրի համար, որը հարևան է այն երկրների հետ, որոնք չեն կիսում նեոգլոբալիստական արժեքները, ըստ Քոչարյանի, «սորոսականների» վրա խաղադրույք կատարելը տանում է ինքնաոչնչացման:

«Մենք պետք է հակազդենք սրան»,- ասել է նա։



loading...