«Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին». Քոչարյան


«Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին». Քոչարյան
Մարտ 4 12:44 2021

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը կարծում է, որ ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունումից անմիջապես հետո իշխանությունը պետք է ներողություն խնդրեր ժողովրդից և հրաժարական տար:

Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ապա նրանք պետք է ինքնասպանություն գործեին Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

«Մեզ, իհարկե, հայտարարությունը դուր չի գալիս։ Բայց լավ համաձայնագիր ունենալու համար պետք է հաղթել պատերազմում կամ էլ գոնե չպարտվել։ Բայց մենք ունեցանք 1.5 էջանոց հայտարարություն, այնինչ նման հարցերը չեն լուծվում 1.5 էջով։ Այժմ պետք է մանրամասն մշակել բազմաթիվ փաստաթղթեր»,- ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով, սակայն, իշխանությունները չեն կարող դա անել ո՛չ ինտելեկտուալ առումով, ո՛չ էլ պրոֆեսիոնալ կամ բարոյական առումներով: