«նիկոլ փաշինյան» անձը բնության սխալմունք է. Արամ Գևորգյան


«նիկոլ փաշինյան» անձը բնության սխալմունք է. Արամ Գևորգյան
Մարտ 4 00:16 2021

«նիկոլ փաշինյան» անձը բնության սխալմունք է։ Վստահ եմ, որ նա մատրիցայում ինչ որ сбой-ի արդյուքնում է ծնվել։ Ցույց տվեք աշխարհում մի երկիր, որի առաջնորդը մազաչափ անգամ նմանություն ունենա նիկոլի հետ։ Չկա նման նախադեպ։ նիկոլը թվացյալ իշխանության ա չէ՞, բայց նիկոլը իշխանություն չունի։ Նա ունի լիազորություններ։ նիկոլը ոչ թե իշխում ա մարդկանց, այլ վախենում ա մարդկանցից։ Բարձրացել ա ծառն ու չի իջնում և իրեն թվում ա, թե վերևից իշխում ա մեզ։ Նա ոտից գլուխ թարսություն ա ու փորձում ա դա մեզ ներկայացնել որպես օրինաչափություն։ Օրինակ՝ շատերը կարծում էին, թե Սերժ Սարգսյանը վախենում է ժողովրդից։ Իրականում նա ուղղակի չէր շփվում ժողովրդի հետ։ Կոմունիկաբելնի չի էդ մարդը։ Ու մինչև հիմա էլ այդպիսին է։ նիկոլը, հակառակը, ժողովրդի սիրտը հենց նրանով շահեց, որ անմիջական շփվեց մարդկանց հետ, խոնարհվեց բոլորի առաջ, համբուրեց բոլորի ձեռքերը։ Ու հիմա մեկ էլ քռթ՝ սաղ կտրվեց, ոստիկանական պատնեշներ հայտնվեցին, դիպուկահարներ, սվառկա արված ԱԺ դարպասներ։ Ինչու այդպես եղա՞վ, որովհետև նիկոլը սխալմունք ա։ Ինքը չի կարող մի բռնած գիծը մինչև վերջ տանել։ Ինքը ջանք ա գործադրում ադեկվատ լինելու համար, բայց ինչ որ պահի 180 աստիճանով փոխում ա իր մոտեցումը, այսինքն գնում ա դեպի նրան, ինչ իրականում կա։ Վստահ եմ, որ նիկոլն անգամ նորմալ բռնապետ չի կարա դառնա։ Դա էլ պռավալ կտա։ նիկոլի մարդ տեսակը բորոտ ա ու դրանից ինչքան հեռու կանգնես, էնքան առողջ բանականությանը մոտ կլինես։ Ու հենց դրա համար էլ իրեն սատարողներն ու աջակցողները էդքան հակահիգիենիկ են, էդքան անհասկանալի, էդքան պիղծ։ Ցույց տվեք նիկոլի կողքը կանգնած գեթ մեկ նորմալ մարդու։ Չկա։ Որովհետև էս պահին նիկոլն իր շուրջն ա համախմբել իր պես պաթոլոգիաներին, իր պես բնության սխալմունքներին։ Ընդամենը։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/2590291061269756



loading...