«Բնական է, որ ԳՇ պետը կարող էր խոսել Արցախի հերոս, թուրքին հաղթած Սերժ Սարգսյանի հետ, ոչ թե Նիկոլի նման ուղիղ կապ հաստատեր Ալիևի հետ և դառնար նրա կամակատարը». Է. Շարմազանով


«Բնական է, որ ԳՇ պետը կարող էր խոսել Արցախի հերոս, թուրքին հաղթած Սերժ Սարգսյանի հետ, ոչ թե Նիկոլի նման ուղիղ կապ հաստատեր Ալիևի հետ և դառնար նրա կամակատարը». Է. Շարմազանով
Մարտ 3 21:07 2021

Մենք  մեր հույսը նախևառաջ պետք է  դնենք մեր պայքարի վրա, մեր վճռականության, անկոտրունության: 168.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի պահվածքին՝  ՀՀ զինված ուժերի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված:

«Ճիշտ է, հայտարարվեց, որ նախագահը դեռ մինչև ամսի 8-ը ունի ժամանակ և միգուցե դիմի ՍԴ, բայց անկախ որոշումներից՝ մի բան ակնհայտ է՝ այստեղ մի կողմում ազգն ու բանակն է, մյուս կողմում՝ թուրքի պաշտպանյալ, հողատու կապիտուլյանտը: Սա հայրենիքի համար պայքար է, սա հայրենական պայքար է, սա կուսակցական պայքար չէ»,- նշեց Շարմազանովը:

ՀՀԿ-ական գործիչը հիշեցրեց, որ երբ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին իրենք պաշարված էին ԱԺ-ում, և Նիկոլ Փաշինյանն ամբոխին բերել էր իրենց դեմ, իրենք ընդունել էին սահմանադրական օրենք, որը, հետագայում պարզվեց, որ չի հակասում Սահմանադրությանը, բայց Արմեն Սարգսյանն այն չստորագրեց և ուղարկեց ՍԴ:

«Առնվազն նման քայլ  ակնկալել կարելի է: Ամեն մեկն ինքն է իր գործերով իր անունը գրում պատմության մեջ, մինչև ամսի 8-ն ինքը շանս ունի: Բայց անկախ նրանից՝ ինքը կստորագրի, չի ստորագրի, կամ ՍԴ-ն ինչ կանի, ինձ համար արդեն հակասահմանադրականն այն է, որ կապիտուլյանտն այսօր ունի դե յուրե իշխանություն, քաղաքական զրոն, դավադիրը: Մենք պետք է պայքարենք, բանակն է արդեն պահանջում: Ես համոզված եմ՝ ոչ միայն բանակով է սահմանափակվելու, լինելու են նաև այլ կառույցներ»,- շեշտեց Շարմազանովը՝ պնդելով, որ սա նախկինի և ներկայի պայքար չէ:

Ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյան-Սերժ Սարգսյան հեռախոսազրույցին, ՀՀԿ-ական գործիչը նշեց, որ չունի ամբողջական տեղեկություն, թե երբ է եղել այն, եղե՞լ է, թե՞ ոչ:

«Շատ բնական է, որ ԳՇ պետը կարող էր զանգել և զրուցել Արցախի հերոս, Ապրիլյան հաղթանակի գլխավոր ղեկավար, թուրքին ծնկի բերած, Շուշիի օպերացիայի քարտեզի վրա ստորագրած, 1994-ի հաղթական զինադադար կնքած  Սերժ Սարգսյանի հետ, այլ ոչ թե Նիկոլի նման ուղիղ կապ հաստատեր Ալիևի հետ և դառնար Ալիևի ու Էրդողանի կամակատարը: Եթե նույնիսկ Օնիկ Գասպարյանը խոսել է, այդտեղ ի՞նչ վատ բան կա: Լավ է արել՝ խոսել է: Բա ո՞ւմ հետ խոսեր, եթե մարդամեկը հարբած էր բունկերներում, կամ վախվխում էր, կամ էլ «Էրատո» ջոկատ էր ռեկլամ անում, բա բանակն ո՞ւմ պիտի զանգեր: Ես իրոք տեղյակ չեմ՝ ոնց է եղել, երբ է եղել: Ես էլ եմ  հանդիպել նոյեմբերի 10-ին Օնիկ Գասպարյանին, այդ մարդու ցանկությունն ու միտքը միայն եղել է, որ ՀՀ-ում բախում չլինի»,- եզրափակեց Շարմազանովը:

 



loading...