Ցանկացած պատահականության համար, մանավանդ քաղաքականության մեջ, օրենքն ու իրավունքը վկայակոչելը սոսկ նպատակին հասնելու միջոց է․ Սենոր Հասրաթյան


Ցանկացած պատահականության համար, մանավանդ քաղաքականության մեջ, օրենքն ու իրավունքը վկայակոչելը սոսկ նպատակին հասնելու միջոց է․ Սենոր Հասրաթյան
Մարտ 3 20:37 2021

Միամիտ է և կործանման ենթակա այն ժողովուրդը, որը պատահականությունների իշխանության պատանդի կարգավիճակում հայտնված երկրում փորձում է իր բնականոն կենսագործունեությունը վերագտնել միայն օրենքի ուժով: Ցանկացած պատահականության համար, մանավանդ քաղաքականության մեջ, օրենքն ու իրավունքը վկայակոչելը սոսկ նպատակին հասնելու միջոց է: Իրականում նրանք իշխանության են գալիս անօրինությամբ (արագաչափերը փակելով, ռադիոտան մասնաշենքի դռները ջարդելով, դպրոցականներին ցույցերին ներգրավելով, միջպետական ճանապարհների բնականոն կենսագործունեությունը կազմալուծելով և այլն) և այդուհետ իրենց իշխանությունը պահում, տակավին՝ անօրինությամբ ( պատգամավորներին պատանդ վերցնելով, դատարանները շրջափակելով, սեփական քաղաքացիներին «հների և նորերի», «սևերի և սպիտակների» բաժանելով ևայլն): Այստեղից հետևում է, որ նմանների ձեռքում պատանդի կարգավիճակում հայտնված Հայրենիքը փրկելու համար, որքան էլ պայքարող քաղաքացին իր կենսակերպով կիրթ ու մտավորական է, պետք է ապավինի ոչ միայն ՕՐԵՆՔԻ ուժին, այլ նաև, անհրաժեշտության դեպքում՝ այնպիսի մարտավարության, որին իշխանությունն իրենց ձեռքում ամեն գնով պահող պատահականությունները չեն սպասում... Հ. գ. - Այս տրամաբանության ուժով են գործել աշխարհի, գրեթե, բոլոր այն երկրները, որոնք այսօր իրենց տեղն ու դերն ունեն արևի տակ: Հակառակ դեպքում մենք, որպես ազգ, մարդկության տեսադաշտում մնալու ենք ոչ թե մեր անկախ և կայուն պետականությամբ, այլ լավագույն դեպքում՝ ամերիկահայ Սարոյանով, ֆրանսահայ Ազնավուրով, սովետահայ Խաչատուրյանով և այդպես շարունակ... Իսկ վատագույն դեպքում՝ նրանցով, ովքեր անկարող են հասկանալ, որ Արցախն՝ իր ողջ պատմությամբ եղել է ու կա հայկական... 

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1209618746120796&id=100012180459090