«Հայրենիքի փրկության շարժման» հաջորդ հանրահավաքը՝ շաբաթ օրը, ժամը 15-ին. հանրահավաքն ավարտվեց


«Հայրենիքի փրկության շարժման» հաջորդ հանրահավաքը՝ շաբաթ օրը, ժամը 15-ին. հանրահավաքն ավարտվեց
Մարտ 3 20:16 2021

«Հայրենիքի փրկության շարժման» հաջորդ հանրահավաքը տեղի կունենա շաբաթ օրը՝ մարտի 6-ին, ժամը 15-ին: Այս մասին հայտարարվեց այսօր՝ մարտի 3-ին, Բաղրամյան պողոտայում կայացած հանրահավաքի ժամանակ:

«Շաբաթ օրը մի հատ հսկայական հանրահավաք կանենք, որտեղ ցույց կտանք, որ ամբողջ ժողովուրդն է դրան մասնակցում»,-ասաց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը

Իր հերթին ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց. «Նախագահական նստավայրից այսօր հավաստիացրել են, որ առնվազն մինչեւ մարտի 8-ը ԳՇ պետը Օնիկ Գասպարյանն է: Դա նաեւ ձեր շնորհիվ է:

Երեկոները ով ազատ է, եկեք այստեղ աշխատանքից հետո: Կզրուցենք, վրանների տակ թեյ կխմենք: Խմբեր կազմեք, մտեք պետական շենքեր, քարոզեք, վանկարկեք»:

Դրանով հանրահավաքն ավարտվեց: