Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացու սպանած ադրբեջանցու նկատմամբ հետախուզում է հայտարարված․ Զատուլինը՝ Բելորեչենսկի ողբերգական միջադեպի մասին


Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացու սպանած ադրբեջանցու նկատմամբ հետախուզում է հայտարարված․ Զատուլինը՝ Բելորեչենսկի ողբերգական միջադեպի մասին
Մարտ 3 20:04 2021

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն անդրադարձավ նախօրեին Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ շրջանում տեղի ունեցած ողբերգական ելքով միջադեպին, որի հետևանքով հայ ՌԴ քաղաքացի է սպանվել։ Զատուլինը վստահեցրեց, որ ազգամիջյան բախումներ Ռուսաստանում թույլ չեն տրվի։ Նա նշեց, որ ակումբում միջադեպը կենցաղային հողի վրա է տեղի ունեցել և ընդգծված հայ-ադրբեջանական հակամարտության բնույթ չի կրում։

Մեղավորը, ըստ նրա, միջադեպի մասնակից Հասանով անունով ադրբեջանցին է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Մահացածը, ըստ նրա, ազգությամբ հայ է՝ Սարուխանով անունով։ Կա ևս մեկ տուժած, ըստ Զատուլինի, որը ռուս երիտասարդ է, ով հիվանդանոցում անհրաժեշտ օգնություն է ստանում։ Ծեծկռտուքին, նրա պարզաբանմամբ, մասնակցել են մի կողմից՝ երկու ադրբեջանցի և ռուս, մյուս կողմից՝ հայ և ռուս։ Սա, նրա համոզմամբ, Ղարաբաղյան հակամարտության հետ որևէ առնչություն չունի։

Նա տեղեկացրել է, որ անձամբ ինքն այդ հարցով հանդիպում է ունեցել ՌԴ-ում հայերի միության ներկայացուցչի հետ, կարևոր է, նրա խոսքով, որ բոլոր ծառայություններն անհապաղ արձագանքել են, արվել են անհրաժեշտ բոլոր հայտարարությունները։ «Հույս ունեմ, որ մեղավորները կբռնվեն, իսկ հետագան մենք կիմանանք, իսկ թե ով ինչպես է մեկնաբանելու և դրա վրա PR անելու, այստեղ հույս ունեն, որ նման բան չի լինի»,- ասաց Զատուլինը։

 



loading...