Նախագահը լսեց մեր տեսակետները եւ ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի. Վանեցյան


Նախագահը լսեց մեր տեսակետները եւ ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի. Վանեցյան
Մարտ 3 12:44 2021

Քիչ առաջ ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակության հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Հանդիպումից հետո «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մենք հանդիպեցինք նախագահի հետ: Հանդիպման  ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ազատման դիմումը ՍԴ ուղարկելուն: Նախագահը լսեց մեր տեսակետները եւ ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի: Նա ասաց, որ ի գիտություն կընդունի մեր խոսքը եւ կիրականացնի իր սահմանադրական լիազորությունը»:

Նա հավելեց, որ ՀՀ նախագահը որեւէ բան չի ասել, թե ինչու ԳՇ պետին ազատելու միջնորդագրի հարցով չի դիմել ՍԴ:

 
 
 

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Նախագահի աշխատակազմը երեկ հայտարարել է, որ Նախագահը չի ստորագրելու Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: