Եթե մեր թշնամիները սկսել են աջակցություն հայտնել այս կապիտուլյանտին, վայրկյան առաջ պետք է ազատվել այս մարդուց. Ռուբեն Մխիթարյան


Եթե մեր թշնամիները սկսել են աջակցություն հայտնել այս կապիտուլյանտին, վայրկյան առաջ պետք է ազատվել այս մարդուց. Ռուբեն Մխիթարյան
Փետրվար 26 00:35 2021

Մեր երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողը անձը հայտնի էր մի արտահայտությամբ, երբ ասում էր՝ նախկինները գնում էին արտասահման, կոշիկ էին լիզում, որպեսզի հարցեր լուծեն: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և բանակին աջակցելու ակցիայի ժամանակ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ խոսելով Թուրքիայի ԱԳՆ-ի այն հայտարարության  մասին, որով դատապարտում էր Հայաստանում հեղաշրջման փորձը:

«Հիմա ստացվել է այնպես, որ եթե կոշիկ լիզելը դառնա օլիմպիական մարզաձև, ապա ՀՀ-ի ներկայիս վարչապետը կկարողանա Հայաստանի համար շատ մեդալներ ապահովել, առավել ևս այսօր պարզ դարձավ, որ նա մասնակցում է Թուրքիայի կոշիկ լիզելու բաց առաջնությանը, որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր, որ դարերի մեր թշնամի երկիրը աջակցություն հայտնի մի մարդու, որը գոնե անձնագրով հայ է»,-ասաց նա:

Նա տեղի ունեցածը խայտառակություն որակեց։

«Այլևս չի կարելի հանդուրժել նման բան, սա արդեն «ձեռառնելիք» է, մեր երկրի ղեկավարությունը Թուրքիայի համար դարձել է «ձեռառնելիք», ինչպես Ադրբեջանի ղեկավարն է ինչ ուզում ասում է ու ոչ ոք չի արձագանքում: Եթե մեր թշնամիները սկսել են աջակցություն հայտնել այս կապիտուլյանտին, ապա արդեն օր առաջ արտահայտությունը չի սազում, վայրկյան առաջ պետք է ազատվել այս մարդուց»,-ասաց նա:

Նա նշեց, որ ԳՇ-ի այսօր տված հայտարարությանը դեռ վաղ է գնահատական տալը, և գուցե ուշ են արել այդ հայտարարությունը, բայց պետք է ամուր կանգնեն այդ հատարարության հիմքում, իսկ ժողովուրդը կանգնած է բանակի թիկունքին:

Մանրամասները՝ տեսանյութում։