Փետրվարի 26-ին, ժամը 11-ին ԱԺ խորհրդի նիստ կգումարվի. օրակարգում ռազմական դրության վերացման հարցն է


Փետրվարի 26-ին, ժամը 11-ին ԱԺ խորհրդի նիստ կգումարվի. օրակարգում ռազմական դրության վերացման հարցն է
Փետրվար 26 00:25 2021

 

Փետրվարի 26-ին, ժամը 11-ին նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի նիստ։

«Օրակարգում մեկ հարց է՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացրած հարցը՝ ռազմական դրության վերացում և երկրում ստեղծված իրավիճակի քննարկում», - լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Ուզում եմ հավատալ, որ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների մեջ կգտնվեն բավարար չափով արժանապատվություն ունեցող այնպիսի գործընկերներ, որիոնք կներկայանան խորհրդի նիստին և կհաստատեն օրակարգը», - ասաց Տոնոյանը։



loading...