«Սևան» ազգային պարկ»-ը հայտարարում է հայտերի ընդունում Սևանա լճի հանրային լողափերում հանգիստ կազմակերպելու նպատակով


«Սևան» ազգային պարկ»-ը հայտարարում է հայտերի ընդունում Սևանա լճի հանրային լողափերում հանգիստ կազմակերպելու նպատակով
Փետրվար 25 00:09 2021

Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտարարում է հայտերի ընդունում Սևանա լճի հանրային լողափերում հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Սևանա լիճը հանրությանը վերադարձնելու օրակարգում կատարում ենք ամենակարևոր ու անկյունաքարային քայլերից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտարարում է հայտերի ընդունում Սևանա լճի հանրային լողափերում հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով։

1. հանրային լողափ №1 (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 1.39 հա)

2.հանրային լողափ №2 (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի Թերակղզու ափամերձ հատված, 1.82 հա)

3. հանրային լողափ №3 (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա):

Հայտերի ուսումնասիրության արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Սևանա լճի հանրային լողափի սպասարկման» պայմանագիր երեսունվեց ամիս ժամկետով։

Արդյունքում մենք ունենալու ենք գեղեցիկ կահավորված և գրավիչ ծառայություններ մատուցող հանրային լողափեր՝

-Հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն Սևանա լճի ափին

-Հանրային ծառայությունների մատուցման բարձր որակ

-Անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարար ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ

-Պատշաճ կահավարում և մաքրիչ կայանների առկայություն

-Հեռանկարային ներդրումային ծրագրեր և աշխատատեղերի ստեղծում

Հանրային լողափերում գործունեություն ծավալող կազմակերպությունների հասույթի 15 տոկոսը վճարվելու է «Սևան» ազգային պարկին։Որպես լրացուցիչ եկամուտ՝ դա կնպաստի համալիր ծրագրերի իրականացմանը և ազգային պարկի սեփական կարողությունների հզորացմանը։

Մենք պետք է բարձր նշաձող սահմանենք և շարժվենք այդ ուղղությամբ՝ մեկընդմիշտ անցյալում թողնելով հանրային լողափերի վերաբերյալ ներկայիս ընկալումները։

Մասնակցության հայտն անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթային ձևով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ` Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Կարմիր բանակի 56 հասցեով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 10-րդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ը:Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն լեզուներով:

Հայտ կարող է ներկայացվել ինչպես մեկ, այնպես էլ՝ մի քանի կամ բոլոր չափաբաժինների համար:

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ հայտ։

Հայտի ներկայացման, դրանց գնահատման և հանձնաժողովի գործունեության կարգը հաստատված է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի «24» «փետրվարի» 2021թ. № 1 որոշմամբ։

Հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովին՝ 055 077777, 0261 24044 հեռախոսահամարներով»։



loading...