«ՔԱԿ-ը հեռագիր է ստացել հայկական գրանցմամբ Բոինգ-737 օդանավի առևանգման մասին»․ Հակոբ Ճաղարյան


«ՔԱԿ-ը հեռագիր է ստացել հայկական գրանցմամբ Բոինգ-737 օդանավի առևանգման մասին»․ Հակոբ Ճաղարյան
Փետրվար 23 11:23 2021

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական օդանավի առևանգո՞ւմ, հերթական խաբեությո՞ւն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն 

ՀՀ քաղաքացիական ավիացիայում փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին:

Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի՝ պետք է վայրէջք կատարեր Երևանում:
Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ՝ տեխսպասարկման:

Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:

Մանրամասները հաջորդիվ։ Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում»»։

 
 

 



loading...