Առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին


Առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին
Փետրվար 23 10:21 2021

«Երևանում կայացած խաղաղ երթի ավարտից շուրջ մեկ ժամ անց մայրաքաղաքի կենտրոնական փողոցից՝ առանց ներկայանալու, քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել և առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, Սիրիայից Հայաստան մշտական բնակության տեղափոխված, անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին»,- այս մասին ֆեյսբուքյան էջում երեկ հայտնել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը։
«Մեզ հայտնի դարձավ, որ այս պահին Ավետիսը գտնվում է ոստիկանական բաժանմունքում։
Ոստիկանությունից պահանջում ենք պարզաբանում։ 
Հրավիրում ենք բոլոր իրավապաշտպանների ուշադրությունը»,- գրված է տեսանյութին կից։