Դուք արդեն կրակել եք մեր ժողովրդի վրա, հիմա եկել է ձեր արձակած կրակոցների պատասխան տալու ժամանակը. Էդգար Ղազարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին


Դուք արդեն կրակել եք մեր ժողովրդի վրա, հիմա եկել է ձեր արձակած կրակոցների պատասխան տալու ժամանակը. Էդգար Ղազարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
Փետրվար 23 00:28 2021

Դուք արդեն կրակել եք մեր ժողովրդի վրա։ 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը օդից և ցամաքից, տանկերից և անօդաչուներից, հրանոթներից և գնդացիրներից, զենքերի գրեթե բոլոր տեսակներից, ձեր դաշնակիցների ձեռքով, նրանց հետ համագործակցված կրակել ու սպանել ենք 5․000-ից ավելի երիտասարդների, կործանել ենք 18-20 տարեկանների գրեթե մի ողջ սերունդ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Այսպիսով նա արձագանքել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու։

«Նրանք պաշտպանում էին ոչ միայն կառավարական շենքեր և ձեր վայելքի ամառանոցները, այլև մեր երկիրը, մեր Հայրենիքը, մեր Անկախությունը և մեր արժանապատվությունը։ Դուք նրանց չներեցիք այդ պայքարի համար, քանզի հայ ժողովրդի թշնամին եք ձեր հոգով և ազգադավ՝ ձեր գործերով։

Հիմա եկել է ձեր արձակած կրակոցների պատասխան տալու ժամանակը։ Եվ դա ուշանում է միայն ձեր ծույլ և օտար էությունն ամբողջությամբ բացահայտելու և դատաստանն ավելի խիստ դարձնելու համար։ Բայց այն երկար ուշանալ չի կարող։ Սպասե՛ք այնպես, ինչպես սպասում են մահապատժի դատապարտված հանցագործները՝ ամեն անգամ մոտակայքում ոտնաձայներ լսելիս»,- գրել է Ղազարյանը։