«Դավաճան բիձա». ամիսներ առաջ Ներսես Պողոսյանը վիրավորել էր նաև Դադիվանքի վանահորը


«Դավաճան բիձա». ամիսներ առաջ Ներսես Պողոսյանը վիրավորել էր նաև Դադիվանքի վանահորը
Փետրվար 22 23:58 2021

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը նախկինում բազմաթիվ անգամներ է սկանդալային իրավիճակներում հայտնվել և հայտնի է ֆեյսբուքյան իր՝ արդեն ջնջված էջում բազմաթիվ կոշտ, վիրավորական գրառումներով: Այսօր Արփինե Հովհաննիսյանի մասին վիրավորական գրառում կատարած Պողոսյանն ամիսներ առաջ վիրավորական գրառում էր արել նաև Դադիվանքի վանահոր՝ Տեր Հովհաննիսյանի հասցեին՝ նրան անվանելով «դավաճան բիձա»:

«Փորձեցի լռեմ, բայցն ավաղ…

Այ բիձա, էտ որ վարչապետը դավաճանա, նրան սատարողները դավաճաններ են կասես իմանամ ինչու մի քանի օր առաջ գրկաբաց ընդունեցիր ընկերներիս բերած օգնությունը (երբեք օգնությունը չեմ շահարկել ինչպես և հիմա), չէ որ մենք դավաճան ենք։

Ոչ, մենք դավաճան չենք, մենք մեր պարտքն ենք կատարում մեր եկեղեցու առաջ, այ դու դավաճան ես, որովհետև եկեղեցին թողել, հասել ես Ազատության հրապարակ, կանգնել ես թալանչիների կողքին և փորձում ես ժողովրդին շեղես քո սատանայական հնարքներով։

Աստված ողորմած»,- մասնավորապես գրել էր նա:

Հավելենք, որ Ներսես Պողոսյանը Ժիրայր Սեֆիլյանի գործով 2016-ին կալանավորվել էր, հեղափոխությունից հետո ազատ արձակվել, անդամագրվել ՔՊ-ին, եղել տարբեր գործողությունների ակտիվ մասնակից, ջանասիրաբար պաշտպանել Նիկոլ Փաշինյանին բոլոր քննադատներից։