Խաղաղ երթից շուրջ մեկ ժամ անց քաղաքացիական հագուստով անձինք, առանց ներկայանալու, մոտեցել և առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին․ ՀՅԴ ՀԵՄ (տեսանյութեր)


Խաղաղ երթից շուրջ մեկ ժամ անց քաղաքացիական հագուստով անձինք, առանց ներկայանալու, մոտեցել և առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին․ ՀՅԴ ՀԵՄ (տեսանյութեր)
Փետրվար 22 23:32 2021

Այսօր Երևանում կայացած խաղաղ երթի ավարտից շուրջ մեկ ժամ անց մայրաքաղաքի կենտրոնական փողոցից՝ առանց ներկայանալու, քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել և առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, Սիրիայից Հայաստան մշտական բնակության տեղափոխված, անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին, տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն/ՀԵՄ–ի ֆեյսբուքյան էջը։

«Մեզ հայտնի դարձավ, որ այս պահին Ավետիսը գտնվում է ոստիկանական բաժանմունքում։ Ոստիկանությունից պահանջում ենք պարզաբանում։ Հրավիրում ենք բոլոր իրավապաշտպանների ուշադրությունը»,– ասվում է գրառման մեջ։