22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է էլեկտրասյանը. կա 1 զոհ, 2 վիրավոր


22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է էլեկտրասյանը. կա 1 զոհ, 2 վիրավոր
Փետրվար 14 19:40 2021

Այսօր՝ փետրվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ 22-ամյա Արամ Միլիտոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ հատվածում, Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել բնակչի տան հողամասում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Գյումրիի բնակիչներ 21-ամյա Գոռ Հակոբյանն ու 15-ամյա Վաչագան Հակոբյանը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: