Էջմիածնում 55–ամյա վարորդը Mercedes-ով տապալել է բնակելի տան երկաթե դարպասն ու քարե պարիսպը. Shamshyan. com


Էջմիածնում 55–ամյա վարորդը Mercedes-ով տապալել է բնակելի տան երկաթե դարպասն ու քարե պարիսպը. Shamshyan. com
Փետրվար 4 00:14 2021

Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում 55-ամյա Հայկ Մակարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 2 տան քարե պարսպին ու երկաթե դարպասին:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով դարպասը տապալվել է, պարիսպն էլ մասամբ փլուզվել: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: